17:04   21-04-2021
Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Ագարակում և Մեղրիում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի մամուլի խոսնակը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,- գրել է Գևորգյանը։

Loading...