17:07   21-04-2021
Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը
Թողնել մեկնաբանություն

Ապրիլի 21-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։
 
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունն անցնելու է «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։
 
Նախագահության առաջնայնություններն են՝
 
• Միջազգային մարդասիրական իրավունքը
• Ահաբեկչության դեմ պայքարը
• Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները
• Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։
 

Loading...