17:08   21-04-2021
Բեռլինում բողոքի ակցիայի ժամանակ տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել
Թողնել մեկնաբանություն

20-30 մարդ է բերման ենթարկվել Բեռլինի կենտրոնում սահմանափակումների դեմ արտահայտվող քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ համաճարակային անվտանգության կանոնները խախտելու պատճառով, РИА Новости-ին հայտնել է քաղաքային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Չորեքշաբթի խոշոր բողոքի ցույց է անցկացվում Բեռլինի Հունիսի 17-ի փողոցում, ոստիկանության գնահատականներով՝ մասնակցում է 5 000-ից ավելի մարդ: Ակցիան ուղղված է համաճարակային անվտանգության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու դեմ, որը չորեքշաբթի կարող է երրորդ ընթերցմամբ ընդունվել Բունդեսթագի կողմից:
Ակցիայի մասնակիցներից շատերը չեն ենթարկվում դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներին, ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում նույնականացման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմելու նպատակով:

Loading...