18:13   21-04-2021
Բեռլինի ոստիկանությունը պղպեղագազ է օգտագործել ցուցարարների դեմ
Թողնել մեկնաբանություն

 Ապրիլի 21-ին Բեռլինի ոստիկանությունը Մարտի 18-ի հրապարակում պղպեղի սփրեյ Է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք փորձել են հատել փակոցը: Այդ մասին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի 18-ի հրապարակում տեղի ունեցած ակցիայի ընթացքում մեծ խմբով մարդիկ փորձել են մագլցելով անցնել փակոցը: Այն հատվել Է մեր գործընկերների կողմից: Իրավապահների վրա շշեր Էին նետում, ի պատասխան կիրառվել Է պղպեղի սփրեյ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բեռլինում կառավարական թաղամասերի մերձակայքում ապրիլի 21-ի առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, ցուցարարները հանդես են գալիս խստացված լոքդաունի դեմ: Առավոտվանից Գերմանիայի Բունդեսթագում քննարկվում Է բնակչության համաճարակաբանական պաշտպանության մասին օրենքի՝ ուղղումներով հերթական նախագիծը:

Այդ օրենքը նախատեսում Է կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ավելի խիստ միջոցառումների հնարավորություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...