18:15   21-04-2021
Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքական «Habertürk» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, հայտնում է ermenihaber-ը:

Նրա պնդմամբ՝ «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ նկարագրված է: ՄԻԵԴ-ն էլ այս հարցի վերաբերյալ որոշումներ ունի»:

Չավուշօղլուն համոզված է, որ եթե ԱՄՆ-ն հարգի միջազգային օրենքը, իրենք էլ կկարողանան հանգիստ քնել:

«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՞նչ է՝ ամեն գիշեր պետք է քնենք-արթնանանք այս մասին մտածելով կամ վախից դողդողանք: Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա՛, եղբա՛յր, ինչ ասում ես՝ ասա՛»: Սակայն, որպես պետություն, որը գիտի իր պատմությունը, մենք պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,- ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:

Loading...