19:10   21-04-2021
Կրեմլում նշել են Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպման թեմաները
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 22-ի բանակցությունների ընթացքում Մոսկվայում կքննարկեն գործընկերային հարաբերությունների զարգացումը: Այս մասին տեղեկացրել են Կրեմլից:
«Նախատեսված է քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Միության պետության ներսում փոխգործակցության հեռանկարները»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ կշոշափվեն COVID-19 համավարակի դեմ պայքարի, տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնման հարցերը: Բացի դրանից, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն համատեղ արձագանքը հրատապ մարտահրավերներին և սպառնալիքներին, մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի, տարածաշրջանում իրավիճակի շուրջ:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...