13:14   25-04-2021
Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին «բժշկական ահաբեկչության» մեջ
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին «իրանցիների դեմ ահաբեկչության» եւ ի վնաս մյուս երկրիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կուտակելու մեջ, հաղորդում է Tasnimnews-ը:

Նախարարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի ադեկվատ արձագանքը պետք է լինի համաշխարհային պատվաստումը: Սակայն բազմաթիվ երկրներ մնացել են միայնակ համավարակի դեմ պայքարում «պատժամիջոցների եւ իրանցիների դեմ բժշկական ահաբեկչության, կամ պաղեստինցիների նկատմամբ դիտավորությունների պատճառով»:

Պայմաններում, երբ ԱՄՆ-ում կա պատվաստանյութի ավելցուկ, բազմաթիվ երկրների դժվարությամբ են ապահովում ներկրումը: Զարիֆն ընդգծել է, որ պատվաստանյութի կուտակումը հավասարազոր է զանգվածային սպանությանը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...