15:18   24-03-2013
Արթուր Աբրահամը պարտվեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում (տեսանյութ)
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի չեմպիոնական մենամարտը, որում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց: 3-րդ ռունդից հետո, բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները հանդիպել էին անցած տարվա օգոստոսի 25-ին: Այդ մրցամարտում Արթուր Աբրահամը հաղթեց միավորների առավելությամբ:
Նշնեք, որ սա Աբրահամի կարիերայի 40-րդ մենամարտն էր: Նա տարել է 36 հաղթանակ(28 նոկաուտով) և պարտվել 4 մենամարտում:

Loading...