17:34   26-04-2021
Պարի միջազգային տոնին Հայաստանի լավագույն անսամբլները կներկայանան բազմաբովանդակ համերգային ծրագրերով
Թողնել մեկնաբանություն

Պարի միջազգային օրվա շրջանակում ոչ միայն ապրիլի 29-ին, այլև մայիսին Հայաստանի պարային սիրված համույթները հանդես կգան բազմաբովանդակ և հագեցած համերգներով Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողները տոնին ընդառաջ հանդիպեցին պարարվեստի ներկայացուցիչներին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին՝ տեղեկանալով առաջիկա անելիքների մասին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում եկել է այն համոզման, որ ամենազուսպ, ամենահամեստ, պետութունից ամենաքիչը բան պահանջող ոլորտը պարարվեստն է: «Շնորհակալ եմ ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև համավարակի պայմաններում, պատերազմի օրերին կենտրոնացրին ուժերը, ջանքերը: Հանդես ենք եկել տարբեր զորամասերում, տարբեր հարթակներում. պարը միայն պար չէ, այն լավատեսության, հոգեբանական խնդիրները հաղթահարելու լավագույն միջոցներից է: Ինչպես երաժշտությունը, այնպես էլ պարը յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ ճարտարապետությունից սկսած, թատրոնով ավարտած: Իզուր չեն ասում, որ թատրոնն արձակ պար է»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ որտեղ կա ժեստ, այնտեղ կա էքսպրեսիա,  էսթետիկա:

Loading...