12:00   30-04-2021
Քոչարյանի անտիռեյտինգը այսօր պատամական ամենացածր կետին է. «Թարմ ուղեղով»` Վարդան Բալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սյունիքում անկայուն իրավիճակ է: Տեղի բնակչության ակտիվ ընտրազանգվածը ընդամենը 20%֊ն է, նրանք էլ սատարում են ներկա վարչակազմին։ Հայաստանի պատմության մեջ մշտապես եղել է այնպես, որ անապահովության խմբում գտնվողները, ցածր եկամուտ ունեցողները սատարում են կառավարող իշխանությանը։ Մեծ հաշվով՝ էական չէ՝ օրվա հացը ում օրոք կվաստակեն։ Պահանջմունքների բուրգը «ակտիվանում» է հենց ընտրության նախաշեմին: Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը նշում է՝ սա քաղաքական ակսիոմա է։ Այս պահին սոցիալական վատ վիճակում գտնվողների թիվը մեծացել է։ Բալյանը պնդում է՝ Փաշինյանն ու Քոչարյանը իրենց շուրջ համախմբել են մեկը մյուսի էլեկտորատին։ Չնայած ընտրությունների գնալու պայամանավորվածությունների՝ չի բացառվում, որ սցենարները կխախտվեն և այլ ուժեր կառաջադրեն վարչապետի թեկնածու։

Loading...