11:05   04-05-2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2,060 հա տարածք և 632 կմ ճանապարհահատված
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ներկայում ռուսաստանյան զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Ապրիլին և մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...