14:53   04-05-2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Թողնել մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:

Ներկա չէին ամբաստանյալներից ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Արմեն Գևորգյանը: Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկանք ներկայացրեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին:

Loading...