14:53   05-05-2021
Տնտեսության անարդյունավետությունը կարող է ինչ–որ առումով գրավիչ դառնալ ներդրումների համար ․ Լ.Օհանեսյան
Թողնել մեկնաբանություն

«Ներդրողի համար կանխատեսելի մթնոլորտի ապահովումն ամենակարևոր հանգամանքներից մեկն է»,– ներդրումային մթնոլորտի եւ սպասումների խնդիրների մասին է խոսել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մայիսի 4–ին Տնտեսական լրագրողների ակումբի  կազմակերպած «Ներդրումային միջավայրը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկմանը։

Բ.Թունյանի կարծիքով՝ իրավական ակտերի բնույթները թերի են․ դրանք կարելի է մեկնաբանել եւ հօգուտ տնտեսվարողի, եւ ի վնաս նրա, բացի դա, վերջին երկու տարվա ընթացքում բազում նախագծեր են փոխվել, կարծես հատուկ  տնտեսվարողների կոնկրետ խմբերի համար, ուստի հրամայական է ներդրումային միջավայրն ավելի համահավասար դարձնելու հարցը։ Նա ավելացրել է նաև, որ սպասումները շատ կարևոր ազդեցություն ունեն գործարարների որոշումների վրա, և այդ ակնկալիքների ձևավորման հարցում լրատվամիջոցների դերը նույնպես շատ մեծ է։

Loading...