17:03   05-05-2021
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է կաթիլային ոռոգման և անձրևացման առավելությունները
Թողնել մեկնաբանություն

Ոռոգման արդիական համակարգերի ամենադրական բնութագրերից մեկը ջուրն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունն է։ Ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կաթիլային ոռոգման դեպքում կազմում է ավելի քան 50%, անձրևացման դեպքում՝ ավելի քան 30%: 
 
էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կաթիլային ոռոգումը բացառում է մակերևութային հոսքը, այսինքն՝ կանխում է հողի ջրային էրոզիան, ինչպես նաև թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում։
 
Ոռոգման անձրևացման եղանակի տարբերակը կարելի է ավտոմատացնել, նաև կարելի է կիրառել վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունների դեմ պայքարի նպատակով։

Loading...