11:56   06-05-2021
Հադրութը և Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելը գերնպատակ. թշնամին հետ քայլ չի անում. «Թարմ ուղեղով»՝ Տարոն Հովհաննիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանը գործում է հստակ գծով՝ վերացնել մշակութային կոթողները Արցախի օկուպացված տարածքներում։ Նպատակը՝ վերացնել հայկական ներկայությունը և արագ վերաբնակցնել ադրբեջանցիներով։ Այս և այլ հարցերի մասին «Թարմ ուղեղով» հաղորդմանը զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը մեկ մեծ նպատակ ունի՝ կանխել բռնի տեղահանված հայերի վերադարձը։ Հայաստանը առավել քան պիտի զգոն լինի՝ չկորցնելու անժխտելի հայկականությունը։
Չնայած Ադրբեջանը վերադարձրել է ևս երեք ռազմագերիների, սակայն ճնշումները շարունակվելու են։ Թշնամու օրակարգի կարևոր հարցը դեռևս Զանգեզուրի միջանցքն է։ Սա որևէ տարբերակով չպիտի իրագործվի։ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե մենք այդ հարցում ևս սայթաքեցինք՝ Ադրբեջանը տնտեսական քողի տակ կիրագործի ռազմական որոշումներ։

Loading...