17:49   06-05-2021
Կամ ընդունենք, որ դառնում ենք ոչնչություն, կամ հավաքենք մեզ, զբաղվենք առաջնային՝ անվտանգային հարցերով
Թողնել մեկնաբանություն

Յուրաքանչյուր մարդ, հանրություն, ազգ
պատասխան տալիս է իր արածի կամ չարածի համար: 2020թ.-ի կապիտուլյացիան պատասխանն էր
ինքնախաբեության, թե թուրքը փոխվել է, ժամանակակից է, պատերազմը պատասխանն էր նրա,
որ 1993թ.-ից հետո հանրությանը չպատրաստեցինք հետագա դժվարություններին, երբ ոչմիթիզականներին
ծաղրեցինք, չաջակցեցինք իրենց գործունեությանը: 2020թ.-ի կապիտուլյացիան պատասխանն
էր մեր բաժակաճառային հայրենասիրության, վիրավորների, զոհվածների ընտանիքների հանդեպ
ոչ պատշաճ վերաբերմունքի:  Այս օրերի մեծագույն
ինքնախաբեությունն է  կապիտուլյացիայի փոխարեն
համաձայնագիր կամ այլ տերմին կիրառելը: Եթե չընդունենք, որ 2020թ.-ին կապիտուլյացիա
ստորագրվեց, դրական տեղաշարժ այդպես էլ չենք ունենա: 

Loading...