10:47   07-05-2021
Իրանը չի համաձայնվի ատոմային օբյեկտներում նոր ցենտրիֆուգները ոչնչացնելու մասին ԱՄՆ-ի պահանջը կատարել. ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի եւ նրանց եվրոպական դաշնակիցների նոր պահանջները, որոնք ներկայացվել են միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Press TV իրանյան հեռուստաալիքը:

Լրատվականի տվյալներով՝ Արեւմուտքը Թեհրանից պահանջում է ոչնչացնել նոր սերնդի ցենտրիֆուգները, որոնք վերջերս էին ներդրվել շարքում՝ փոխարենը առաջարկելով ժամանակավորապես կասեցնել որոշ պատժամիջոցներ, որոնք կապված են իրանյան միջուկային ծրագրի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, ՀՀԳԾ) հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ըստ ՀՀԳԾ-ի՝ Իրանը պետք է հրաժարվի օգտագործել IR-4, IR-6 եւ IR-9 տեսակի կատարելագործված ցենտրիֆուգներ եւ պահպանել դրանք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո, ոչ թե ոչնչացնել դրանք:

Loading...