11:54   07-05-2021
Մայիսի 9-ին՝ խոնարհաբար դեպի Եռաբլուր՝ հաղթանակի հանդեպ հավատով. «Թարմ ուղեղով»` Գոռ Հարությունյանի և Ռուբեն Քամալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

2021-ի մայիսը Հայաստանում չի անցի այնպես, ինչպես եղել է ավանդաբար: Եռատոնին ընդառաջ շատերն արդեն հստակ գիտեն՝ ուղղղությունը դեպի Եռաբլուր: «Միասին» հասարակական շարժման մասնակիցներ Գոռ Հարությունյանի և Ռուբեն Քամալյանի հետ Լրատվական ռադիոյի եթերում զրուցել ենք շարժման նախապատմությունից, որոշումից և տոնը մեր ներսում չկորցնելու գաղափարից: Գոռ Հարությունյանը նշում է, որ պետք է հայացքներս պարզենք դեպի գալիք հաղթանակ. չպետք է սա ընկալել իրականությունից հեռու: Այս օրերին հաղթանակներից խոսելը գուցե անիրատեսական է, բայց լինելիության այլ ճանապարհ չկա: Միասնական երթը չպիտի շրջանցվի, չպիտի կորցնի իր նշանակությունը: Երթ Անմահների հետ։ Ըստ Ռուբեն Քամալյանի մեր հերոսները՝ անմահները, միշտ մեզ հետ են։ Մարդիակ միասնաբար հաղթանակի հանդեպ հավատով մայիսի 8-ին Ազնավուրի հրապարակից խոնարհաբար կքայլեն Եռաբլուր։ Սա նոր պայքարի սկիզբ է, նոր առաջնագիծ արդեն թիկունքում։

Loading...