14:50   09-05-2021
ԱՄՆ հետախուզական ծառայությունները ռուս հաքերներից պաշտպանվելու ուղեցույց են հրատարակել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները խորհուրդների ցուցակ են հրապարակել՝ ռուս հաքերների դեմ պայքարի համար, որոնց, կազմակերպությունների կարծիքով, աջակցում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ), գրում է Lenta.ru-ն:

Հրապարակված փաստաթղթում նշված են այն գործիքները, որոնք, նրանց գնահատմամբ, օգտագործում են ռուս հաքերները: Հաղորդվում է, որ դրանց թվում են` հայտնի խոցելիության, ինչպես նաեւ բաց ելքային կոդով Silver գործիքի օգտագործումը: Փաստաթղթում գործիքների օգտագործվող ցուցակ է ներկայացված:

Արտասահմանյան հատուկ ծառայությունների կարծիքով՝ այս կերպ հաքերները հասանելիություն են ստանում «օտարերկրյա կառավարություններին, դիվանագիտական, վերլուծական եւ էներգետիկ կազմակերպություններին, ինչպես նաեւ առողջապահական կազմակերպություններին»: Ենթադրվում է, որ այսպես ԱՀԾ մասնագետները հետախուզական տվյալներ են հավաքում ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, եվրոպական եւ նախկին ԽՍՀՄ երկրներում ում:

Loading...