15:06   09-05-2021
ԱՄՆ-ում նկարագրել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ պատերազմի հնարավոր սցենարները
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները վատթարանալու դեպքում կարող է տեղի ունենալ բախում Սեւ ծովում: Հնարավոր հակամարտության սցենարը նկարագրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը, գրում է Լենտա.ռու-ն:

Նրա կարծիքով՝ հարձակվելու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել արագընթաց պարեկային նավեր «երկիր-երկիր» դասի թեւավոր հրթիռներով, ուղղաթիռներ հատուկջոկատայիններին դեսանտային նավերից տեղափոխելու համար եւ դիզելային սուզանավեր: «Ռուսները կջախջախեն ուկրաինացիներին, իսկ ՆԱՏՕ-ն չի կարողանա հասնել բավակաչափ արագ, եթե անգամ պատրաստ լիներ դա անել»,-համարում է Ստավրիդիսը:

Նա հավելել է, որ, հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները կցանկանան ստանալ լիարժեք հսկողություն Սեւ ծովի հյուսիսային մասում եւ տարածքում, որը «կարող էր միավորել Ռուսաստանը Ղրիմի հետ»: «ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն միանշանակ դեմ կլինեն: Սակայն Ուկրաինան չի ընկնում «ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքի ներքո, այն է՝ «մեկի վրա հարձակվել նշանակում է հարձակվել բոլոր վրա»,-նշել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատարը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...