16:34   09-05-2021
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ: Այդպես են զինվորականները պատասխանել Գազայի տարածքից հրթիռի արձակմանը, գրում է Կոմերսանտ-ը:

«Այսօր երեկոյան ահաբեկիչները հրթիռ են արձակել Գազայից Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան՝ մեր ինքնաթիռը միայն հարվածել է Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ»,-ասված է Իսրայելի բանակի թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Մերձարեւելյան քառյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ) ավելի վաղ մտահոգություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմում բռնության գործողությունների կապակցությամբ, որտեղ բախումների հետեւանքով տուժել է շուրջ 300 մարդ: «Քառյակը» նաեւ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ պայթյուցիկ պարունակությամբ գնդեր եւ հրթիռներ արձակելու կապակցությամբ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...