18:03   09-05-2021 Image Description
Լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա. Ռոբերտ Քոչարյան
Թողնել մեկնաբանություն

Վերջին անգամ հանրահավաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայարասան» դաշինքի հանրահավաքի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հետ է վարժվել հանրահավաքներում խոսալուց:

«Իշխանը Սաղաթելյան 6 ամիս տրեներովկաների մեջ է: Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի: Մինչ դրան անդրադարձը կցանկանայի ասել, որ մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ 3 խնդիր ունենք երկրի առջեւ կանգնած. «Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետեւողականորեն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը. Ղարաբաղի ապգան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որեւէ մեկը ձեզնից լսե՞լ  այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ: Պարտության դեմք  հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթեծնկներիդ վր ես կանգնած:

Հետեւաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեսդտավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը. Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Անցած տարի տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինվեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը:

Հետեւաբար, սրանք չեն կարող շարունակեն, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում, տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է: պարտությունը իշխանության համար պետք է առբնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետեւանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա:  Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-հայտարարեց Քոչարյանը:

Loading...