10:58   10-05-2021
Image Description
Չեխիան ՌԴ-ից կարող է գրեթե 40 մլն եվրո պահանջել՝ որպես փոխհատուցում զինամթերքի պահեստում պայթյունների համար
Թողնել մեկնաբանություն

Չեխիան մտադիր է Ռուսաստանից պահանջել առնվազն 1 միլիարդ կրոն (շուրջ 39 միլիոն եվրո)՝ որպես փոխհատուցում 2014թ.-ին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունների պատճառած նյութական վնասի համար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Չեխիայի փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը։ Ֆինանսների նախարարության կողմից նյութական վնասի փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայցի նախապատրասման մասին ապրիլի 20-ին հաղորդել էր Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Ըստ հեռուստաընկերության՝ 1 միլիարդ կրոնը վերջնական գումարը չէ, որը կարող է պահանջվել պայթյունների հասցրած վնասի համար որպես փոխհատուցում։ Տեղի իշխանությունները կարող են լրացուցիչ ֆինանսական պահանջներ ներկայացնել։ Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն կրոնի մասին։

Չեխիան պաշտոնապես կարող է Ռուսաստանից փոխհատուցման վճարում պահանջել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։

Մոսկվայի և Պրահայի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Չեխիան Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրեց Վրբետիցայի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյուններին առնչության համար։ Անցյալ ամիս Չեխիան արտաքսեց 18 ռուս դիվանագետի։ Ի պատասխան՝ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» հայտարարեց Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի։

Որպես աջակցություն Չեխիային՝ ռուս դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Բուլղարիան և Ռումինիան։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...