11:02   10-05-2021
Image Description
Ֆրանսիան AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործի կորոնավիրուսի նոր շտամների դեմ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան չի ծրագրում AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն օգտագործել նոր շտամների դեմ ՝ նախապատվությունը տալով այլ արտադրողների դեղամիջոցներին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով լրագրողների առջև։

«Մենք այժմ շարունակում ենք այդ պատվաստանյութի կիրառումը, քանի որ այն օգնում է մեզ դուրս գալ ճգնաժամից: Սակայն, որպեսզի պատասխանենք նոր շտամների սպառնալիքին, մեզ անհրաժեշտ են այլ պատվաստանյութեր, որոնք ավելի արդյունավետ են։ Այդ մոտեցումը թելադրված է պրագմատիզմով», – ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը, որի ելույթը հեռարձակվում էր երկրի հեռուստաալիքներով:

Մակրոնն այդ կերպ պաշտպանել է Եվրամիության ներկայացուցչի կողմից ավելի վաղ հայտարարված որոշումը՝ 2021 թվականի երկրորդ կիսամյակի համար AstraZeneca պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը չթարմացնելու վերաբերյալ:

Եվրահանձնաժողովը ապրիլին դատական հայց է ներկայացրել AstraZeneca ընկերության դեմ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու համար։ Առաջին եռամսյակում պայմանագրով նախատեսված 120 մլն դեղաչափի փոխարեն ընկերությունը մատակարարել է ընդամենը 40 մլն դոլար: Դա հանգեցրել է այս տարվա առաջին ամիսներին ԵՄ մի շարք երկրներում պատվաստումների արշավի ժամկետների տապալմանը։

Գրում է 1in.am -ը:

Loading...