11:49   10-05-2021
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահը Գերմանիայից 5 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջում
Թողնել մեկնաբանություն

«Վրաստանը պետք է Գերմանիայի կառավարությունից պահանջի 5 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի կրած վնասների համար», – Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր Լեյբրիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին: Ըստ նրա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպան և Գերմանիան նացիզմից ազատելու համար Վրաստանն ամենաշատ զոհերն է տվել:

Նրա խոսքով ՝ Լեյբորիստական ​​կուսակցությունը համապատասխան օրինագիծ է նախապատրաստում։

«Բոլոր երկրները փոխհատուցում են ստացել, բացի մեզանից: Լեյբորիստական ​​կուսակցությունը պատրաստում է օրինագիծ, որով Գերմանիան 5 միլիարդ եվրո փոխհատուցում կբաշխի պատերազմում զոհված Վրաստանի քաղաքացիների ժառանգներին, նաև  համակենտրոնացման ճամբարներում հայտնվածների ընտանիքներին ու ժառանգներին»,- լրագրողներին ասել է Նաթելաշվիլին:

Վրաստանի վետերանների հարցերով պետական ​​ծառայության տվյալներով՝ Վրաստանից Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 700 հազար մարդ: Պատերազմից վերադարձել է 300 հազարը:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...