ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան իրավիճակի թելադրանք էր, քննարկված հարցերը՝ սպասելի։ Հավանական է, որ ընտրությունների անցկացմանը ևս անդրադարձ եղել է, ինչը, սակայն մնացել է կուլիսային հատվածում։ Այս մասին «Թարմ ուղեղով» հաղորդմանը նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։ Եթե Լավրովի հայտարարությունները վերլուծենք, ապա ակնհայտ էր այն, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը օրակարգի կաևոր հարցերից է, որին, սակայն, խանագրում է գերիների վերադարձի հարցը։ Բաքուն և Անկարան, ըստ Խալաթյանի, իրենց խաղում նահանջ չեն անում։ Հայ հանրությունը սխալվում է, երբ վստահ է, որ Ռուսաստանը միակ որոշողն է տարածաշրջանում և բոլոր հարցերի լուծման բանալին ունի իր ձեռքում։ Պատերազմից հետո դերային բաշխումը ակնհայտ է անզեն աչքով։ Թուրքիան նախկին Թուրքիան չէ. ճնշում գործադրելը հրաշալի ստացվում է։ Խալաթյանի խոսքով՝ ՌԴ֊ն հզոր է, բայց ոչ տարածաշրջանում ամենակարող։