13:58   11-05-2021
Մասիս քաղաքում Համբարձման տոնը կնշվի տոնական միջոցառմամբ
Թողնել մեկնաբանություն

Համբարձման տոնին ընդառաջ մայիսի 12-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում տեղի կունենա մեծամասշտաբ բացօթյա միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը և Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:

Ժամը 17:00 նախատեսվում է նախատոնակի ժամերգություն, իսկ ժամը 18:00-ին կտրվի համերգի մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Համբարձման տոնը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա, իսկ հետո համբառնում։

Loading...