18:03   12-05-2021
Նախիջևանի հայաթափությունը վճռեց Նախիջևանի ճակատագիրը. նույնը չպետք է թույլ տանք Արցախում
Թողնել մեկնաբանություն

Այսօր Նախիջևանի հայկական լինելը վիճարկվում
է, որովհետև  Ադրբեջանն այս տարիներին հետևողականորեն
ոչնչացրեց հայկականությունը: Ջուղայի խաչքարերը, Ագուլիսի գերեզմանատան արձանագրություններով
տապանաքարերը Ադրբեջանը ոչնչացրեց, օգտագործեց որպես շինանյութ, այսօր նույնն է տեղի
ունենում Արցախի՝ Ադրբեջանի գրաված տարածքներում: 90-ականներին Արցախն ազատագրեցինք,
նախ որովհետև արցախահայությունը դիմացավ, դիմադրեց,  մինչդեռ Նախիջևանի  հայաթափությունը վճռեց Նախիջևանի ճակատագիրը: Այսօր
Արցախը թեև դարձյալ մասնատված է, վիրավոր, բայց պիտի ամեն գնով ապրենք Արցախում, որ
նորից ազատագրելու հնարավորություն ունենանք: 

Loading...