11:56   13-05-2021
Մեր թիկունքը, վստահելի դաշնակիցը մեկն է՝ մեր Սփյուռքը. «Թարմ ուղեղով»` Վարդան Մարաշլյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստան-Ռուսաստան երկխոսությունը հավասարը հավասարի հետ լինել չի կարող, սակայն այն ինչ այսօր կատարվում է ևս հարգանքի արժանի չէ։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը նշում է, որ Լավրովի այցը Երևան և Բաքու ակնհայտ տարբեր էին։
Որքան էլ փորձենք հզոր թիկունք որոնել մեզ համար, պետք է գիտակցել՝ լավագույն դաշնակիցը և գործընկերը Սփյուռքն է։ 2018-ից հետո սփյուռքը ուներ շատ սպասելիքներ, ամենը փլուզվեց, վերաձևելու կարիքը այսօր շարունակում է օրակարգային լինել։ Մարաշլյանը պնդում է՝ որ պահին Սփյուռքը զգա Հայաստանի կողմից "աջակցությունը" , պատասխանը չի ուշանա։ Ներդրումներից սկսած մինչև լոբբիստական աշխատանքներ մեր հայրենակիցները արթուն և զգոն են լինելու։ Սրան զուգահեռ պետք է փաստել, որ ընտրությունները ինչ ելք էլ որ ունենան, արտագաղթ լինելու է, բայց հայրենադարձություն, ըստ Մարաշլյանի, ևս սպասվում է:

Loading...