13:51   13-05-2021
Ոռոգման համակարգը ֆինանսապես կառողջացվի
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը հաստատեց Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը:

«2020 թվականի ընթացքում ՋՕԸ-ներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը:

 Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-ների մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառում»,- ասված է հիմնավորման մեջ:

Loading...