09:59   14-05-2021
Image Description
Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ընդգծել է, որ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը:

«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը՝ Թվիթերի իր էջում:    


Loading...