10:03   14-05-2021
Իսրայելը 9 հազար պահեստազորի է մոբիլիզացրել
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հավանություն է տվել պաղեստինցիների հետ հակամարտության սրման ֆոնին ևս 9 հազար պահեստազորի մոբիլիզացմանը:

Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն կոչ է արել հինգ հազար պահեստազորայինների։

Նախօրեին Գանցը նշել էր, որ Թել Ավիվը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին մինչև լիակատար լռության սկիզբը: Բացի այդ, պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուն հայտնել է Գազայի հատվածում պատրաստվող ցամաքային գործողության մասին:

Ինչպես ընդգծել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը» բարձր գին կվճարեն իրենց գործողությունների համար:

Երկուշաբթի երեկոյան իրադրությունը Իսրայելի և պաղեստինյան անկլավի սահմանին կտրուկ սրվել է: Գրեթե շարունակական հրթիռակոծությունների հետեւանքով զոհվել է վեց իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել են: Թել Ավիվը հարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ ՝ ոչնչացնելով մի քանի գրոհայինների, այդ թվում ՝ բարձրաստիճան դաշտային հրամանատարների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով ՝ իսրայելական հարձակումների զոհ է դարձել 87 մարդ։

Միջազգային հանրությունը կողմերին զսպվածության կոչ է անում։ Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ՝ տարածաշրջանի իրադրության շուրջ:


Գրում է 1in.am -ը:

Loading...