10:05   14-05-2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և Գազային կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է դադարեցնել մարտական գործողություններն Իսրայելի և Պաղեստինի միջև։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

«Իդ-ալ-Ֆիթր տոնի ոգու հանդեպ հարգանքից ելնելով՝ Գազայում և Իսրայելում անհապաղ դեէսկալացիայի և մարտական գործողությունների դադարեցման կոչ եմ անում»,-հայտարարել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ հակամարտությունում չափազանց շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, և դա կարող է խորացնել տարածաշրջանում արմատականացումն ու ծայրահեղական գործունեությունը։

Նշենք, որ հայտնի է դարձել պաղեստինա-իսրայելական համակարտության շուրջ իրավիճակի հարցով մայիսի 16-ին ՄԱԿ ԱԽ հանդիպում անցկացնելու պլանների մասին։ Այդ մասին հայտնել է կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...