10:49   14-05-2021
Իսրայելի ոստիկանության հետ ընդհարումներում շուրջ 140 արաբ է վիրավորվել Երուսաղեմում եւ Արեւմտյան ափին
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 13-ի երեկոյան եւ լույս 14-ի գիշերն առնվազն 139 պաղեստինցի Է վիրավորվել Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելացի իրավակարգի աշխատակիցների հետ ընդհարումներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Dunya Al Watan ռադիոկայանը:

«Մեր բժշկական բրիգադներն Արեմտյան ափին եւ Երուսաղեմում 139 վիրավոր մարդ են ընդունել մայիսի 13-ի երեկոյից»,- մեջբերում Է ռադիոկայանը Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը:

Ինչպես նշվում Է, մայիսի 13-ի երեկոյան առավել կատաղի ընդհարումները տեղի են ունեցել Արեւմտյան ափի Երիքով քաղաքի մերձակայքում, որտեղ Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներում վնասվածքներ Է ստացել 33 պաղեստինցի:

Մեկ օր առաջ հաղորդվել Է մեկ զոհված եւ 40 վիրավոր արաբների մասին Արեւելյան երուսաղեմում, ինչպես նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափի մի քանի բնակավայրերում իսրայելացի ուժայինների հետ ընդհարումների ժամանակ:

Մայիսի 10-ից Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ շարունակվում են փոխհրթիռակոծումները, որը հետեւել Է մայիսի սկզբին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մղզկիթի մոտ բռնկած անկարգություններին, որտեղ վերջին օրերին տուժել Է ավելի քան 700 պաղեստինցի:

Պաղեստինցիների եւ իսրայելացի ուժայինների միջեւ ընդհարումները հրահրվել են Շեյխ Ջարախ թաղամասում տներ բռնագրավելու իսրայելական դատարանի վճռով՝ այնտեղ արդեն կես դարից ավելի բնակվող արաբական ընտանիքներից հօգուտ հրեա նորաբնակների՝ այն բանի հիման վրա, որ այդ բնակարանները մինչեւ 1948 թվականը պատկանել են նրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...