ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ:
Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.
Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը: