13:09   14-05-2021
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է RIA Novosti-ն։

«Կայացել է ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության քննարկումը։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվար 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խիստ կատարման անհրաժեշությունը, առաջին հերթին՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Loading...