13:17   14-05-2021
Հունաստանը բացում է սահմանները զբոսաշրջիկների համար
Թողնել մեկնաբանություն

Հունաստանը բացում է իր սահմանները, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար: Այս մասին հաղորդել է Հունաստանի զբոսաշրջության նախարարությունը: Զբոսաշրջիկներին խոստանում են ապահով արձակուրդ, վեց ամիս առաջ ներդրված բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները կարանտին չեն անցնի: Բացի այդ, Հունաստանի քաղաքացիների համար շրջանների միջև տեղաշարժվելու սահմանափակումները հանվել են, թանգարանները՝ բացվել:

Հունաստան մուտք գործելու համար հարկավոր է կա՛մ պատվաստվել, կա՛մ թեստավորված լինել և ունենալ բացասական պատասխան։

Loading...