13:58   14-05-2021
Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային․SGP նախագահը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին
Թողնել մեկնաբանություն

Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության (SGP) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Կեես ֆան դեր Ստայը արձագանքել է Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին Ադբեջանի կողմից կազմակերպված գործողություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, SGP-ի նախագահը «Թվիթերի» իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել այդ բռնությունը։

«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի այս բռնությունը կանգնեցնելու համար»,- գրել է Կեես ֆան դեր Ստայը։

Loading...