15:04   14-05-2021
Օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան պահանջվում է անվտանգության վերականգնման համար․ Նեթանյահու
Թողնել մեկնաբանություն

Օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան պահանջվում է Իսրայելում անվտանգության ու խաղաղության վերականգնման համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է TASS-ը։

Պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանի հաղորդմամբ՝ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ի մարտական թևը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ 100 նոր հրթիռի արձակման մասին՝ ի պատասխան խաղաղ բնակիչների մահվան և ենթակառուցվածքների ավերման։

Ուրբաթ ավելի վաղ հաղորդվել էր Աշկելոն և Աշդոդ քաղաքների ուղղությամբ 50 հրթիռի արձակման մասին։

Գրում է 1in.am -ը:

Loading...