17:07   14-05-2021
Շարժական պատվաստումային ևս մեկ խումբ տեղակայվել է Վերնիսաժի հարակից տարածքում
Թողնել մեկնաբանություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը, հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականի միասնական քննություններն անցկացվելու են հետևյալ բաշխվածությամբ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը կկայանա հունիսի 8-ին, «Օտար լեզուներինը»՝ հունիսի 11-ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին, «Հայոց պատմությունն» ու  «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և  «Քիմիան» ու  «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, գործելու են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում:

Համավարակով պայմանավորված՝ քննական կենտրոններում կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն: Առկա են լինելու ախտահանման միջոցներ, դիմակներ:

«Ե՛վ քննական կենտրոններն են ավելացվել, և՛ քննական սենյակները: Քննասենյակներում էլ առավել քիչ թվով դիմորդներ են ընդգրկվելու: Եթե նախորդ տարիներին մի քննասենյակում ունենում էինք 100-120 դիմորդ, ապա հիմա 60-80-ի շրջանակում է լինելու»,- ասաց Կարո Նասիբյանը:

Loading...