17:10   14-05-2021
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը
Թողնել մեկնաբանություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 14-ին մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին) վերացնելու միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 3-ը:

Loading...