18:34   14-05-2021
Վրացի հատուկ ջոկատայիններն առաջին անգամ մասնակցել են «Տրոյական հետք» զորավարժություններին
Թողնել մեկնաբանություն

Վրացի հատուկ ջոկատայիններն առաջին անգամ մասնակցել են «Տրոյական հետք» բազմազգ զորավարժություններին: Այս մասին հայտնում է «Эхо Кавказа»-ն:

Սա ամենամյա զորավարժություն է, որը կազմակերպվում է ԱՄՆ-ի եվրոպական հատուկ գործողությունների հրամանատարության կողմից: Նրանց նպատակն է բարձրացնել համատեղելիությունը և պատրաստվածությունը, իրականացնել փորձի փոխանակումը:

Զորավարժություններն անցկացվել են մայիսի 3-14-ը՝ 5 երկրներում: Վրացի հատուկ ջոկատայինների մի ստորաբաժանում մասնակցել է Ռումինիայում անցկացվող զորավարժություններին, իսկ մյուսը՝ ամերիկացի զինվորականների հետ վարժանքներ է անցկացրել Վրաստանում:

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցել են 10 երկրների զինվորականներ՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ռումինիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ուկրաինա և Վրաստան:

Loading...