19:32   14-05-2021
ՀԱՊԿ-ին դիմելը իրավաչափ է, բայց սահմանային նման միջադեպի կանխումը ՀՀ ԶՈՒ-ի առաջնահերթ անելիքն է. Վարդան Բալյան
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզում երկու օր է շարունակվում է սահմանային լարված իրավիճակը: Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի սահաման, տեղակայվել Սև լճի հատվածում: Իրավիճակի մասին «Լրատվական ռադիո»-ն  հեռախոսազանգ է ունեցել  քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի հետ: Վերլուծաբանին խնդրեցինք ներկայացնել ստեղծված սահմանայի իրավիճակը և ի՞նչ կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելով:

Բալյանը նշում է, որ հստակ սահմանանշում չկա, ինչի պատճառով էլ ադրբեջանական կողմը փորձեր է կատարում իրավիճակը օգտագորեծլ իր օգտին՝ գնալ նոր դիրքավորման: Այս իրավիճակը կարող է լինել շարունակական: Իհարկե Հայաստանը իրավական տեսնակյունից կարող էր դիմել ՀԱՊԿ-ին, սակայն սահմանային նման  հարցերը կարելի էր և լուծել ինքնուրույն: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը չունի նման հարցեր լուծելու հնարավորություն: 

Loading...