20:32   14-05-2021
Բայրամովը ԵՄ ներկայացուցչին հայտնել է, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»։

Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը։

Loading...