11:22   15-05-2021
Պաղեստինի ազգային վարչակազմը անհապաղ միջամտելու կոչ է արել ԱՄՆ-ին
Թողնել մեկնաբանություն

Պաղեստինի ազգային վարչակազմը (PNA) կողմերի միջեւ լարվածության համար Իսրայելին է մեղադրել եւ ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ միջամտել՝ «իսրայելական ագրեսիային» վերջ տալու համար»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահը (Մահմուդ Աբբասը) դեմ է այս հանցավոր գործունեության շարունակմանը եւ կոչ է արել ԱՄՆ վարչակազմին անհապաղ եւ արագ միջամտել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար, եւ որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից»,- ասվում է Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ:

Loading...