11:47   15-05-2021
Նեթանյահու. Իսրայելը կշարունակի գործել արմատականների դեմ, որոնք հրթիռներ են արձակում քաղաքների վրա
Թողնել մեկնաբանություն

Իսրայելը կշարունակի ինքնապաշտպանության համար գործել արմատականների դեմ, որոնք թաքնվելով քաղաքացիական բնակիչների թիկունքում, հրթիռներ են արձակում քաղաքների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Թել Ավիվում հրեական պետության պաշտպանության նախարարությունում իրավիճակի գնահատման նպատակով հանդիպումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ասել էի, որ մենք շատ ծանր հարված կհասցնենք ՀԱՄԱՍ-ին եւ մյուս ահաբեկչական կազմակերպություններին: Իսրայելը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում այն ահաբեկիչներից, որոնք հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա՝ թաքնվելով քաղաքացիական բնակչության թիկունքում: Սա նրանց չի օգնի, եւ մենք կշարունակենք գործել»,- վարչապետի խոսքերն է տարածել նրա գրասենյակը:

«Նրանք հրթիռներ են արձակում մեր քաղաքների վրա: Նրանք շատ բարձր գին են վճարում եւ վճարելու են դրա համար: Սա դեռ վերջը չէ: Մենք ամեն ինչ կանենք մեր քաղաքների եւ մեր մարդկանց անվտանգությունը վերականգնելու համար»,- հավելել է Նեթանյահուն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...