14:38   15-05-2021
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի 2 անդամի՝ զենքի պահեստի վերածված բնակարաններին և անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակին
Թողնել մեկնաբանություն

Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Թաուֆիկ Աբու Նաիմի գրասենյակը, հայտնում է բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլ ծառայությունը։

Նշվում է, որ Աբու Նաիմն այն օգտագործել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի կառավարման համար։

Ինչպես RIA Novosti-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումը, ռմբակոծվել է ՆԳՆ վարչության շենքը, իսկ Նաիմը 2 ամիս առաջ է պաշտոնաթող եղել և հեռացել գերատեսչությունից։

Նշվում է նաև, որ իսրայելական օդուժը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման 2 անդամների (Մուհամմադ Աբու Շալ և Ֆարես Աբու Շուքրան) բնակարաններին, որոնք ծառայել են որպես զենքի պահեստ։

Loading...