15:13   15-05-2021
ԱՄԷ-ն Իսրայելին ու պաղեստինին քաղաքական երկխոսության կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Արաբական Էմիրությունները կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մայիսի 15-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլա բեն Զայեդ ալ Նահյանը:

«ԱՄԷ-ն մտահոգված է Իսրայելում և Պաղեստինում բռնության շարունակական աճով: Միանում ենք մյուս երկրներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունը և ռազմական գործողությունները: ԱՄԷ-ն հորդորում է երկու կողմերին էլ քայլեր ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև սկսել քաղաքական երկխոսություն ու ցուցաբերել առավելագույն զսպվածություն»,- ասել է նա:

Loading...