15:22   15-05-2021
Image Description
Բրազիլիան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը Հնդկաստանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով Բրազիլիան ժամանակավորապես դադարեցնում է ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին պաշտոնական հայտարարություն է արել Բրազիլիայի կառավարությունը:

Երկարաձգվել է նաև Մեծ Բրիտանիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցության սահմանափակումը:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ տեղն է զբաղեցնում ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 15.5 մլնը: Մահացել է 432 հազար մարդ, որը երկրորդ վատագույն ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո:

Loading...