14:00   17-05-2021
Իսկ ֆրի կցանկանա՞ք. ինչ է սկրիպտը վաճառքի ոլորտում. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Որակյալ ապրանք արտադրելը քիչ է լավ վաճառք իրականացնելու համար: Վաճառքի վրա ազդող մի շարք գործոններ կան և դրանցից որևէ մեկի անտեսման պարագայում ապրանքը կարող է նախատեսվածից քիչ վաճառվել: Շատ հաճախ տնտեսվարողները կիրառում են մի քանի նոր և ավանդական տեխնոլոգիաներ միանգամից, որպեսզի ունենան լավ վաճառք, սակայն պետք է ընտրել ամենաճիշտ լուծումը: Շուկայականից ցածր գին ունեցող ապրանքն իսկ կարող է վանել սպառողին, վստահություն չներշնչելով ապրանքի որակի հարցում: Վաճառքի արդյունավետության վրա շեշտակի ազդում է նաև չպատրաստված վաճառողը, ինչի վկայությունը սկրիպտ-սցենարների չիմացությունն է կամ առհասարակ բացակայությունը: 

Վաճառքի վրա բացասաբար ազդող գործոնների, վաճառքը խթանող մարքեթինգային հիմնական տեխնոլոգիաների և սկրիպտ-սցենարների մասին է խոսել «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...